«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել
![]() 413 Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 19:45 Օգոստոսի 22-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ. հայտնում է Shamshyan.com-ը: Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասել էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք է տիրում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ: Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»: Այսօր տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

Եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է քաղաքացու դին
11113:42
Իրանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով 6 զոհ կա
7813:41
Գեղարքունիքի մարզում մեկ տարեկան երեխա է մահացել
16711:36
Վթար՝ Լոռու մարզում․ վիրավորները 18-ամյա և 14-ամյա քաղաքացներ են
221Երեկ, 20:30
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական ևս մեկ հրթիռ չեզոքացնելու մասին
459Երեկ, 15:07
«Իրաքում կործանված ինքնաթիռի 6 զինծառայողներից 4-ը զոհվել են»․ CENTCOM
581Երեկ, 14:39
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին (տեսանյութ)
435Երեկ, 13:39
«Իսրայելի օդուժը Լիբանանում կամուրջ է ոչնչացրել»․ #Elnashra (տեսանյութ)
378Երեկ, 12:15
