«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսեմ նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին:
Օրերս պարզեցի, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող երկրորդ դասարանի դասագրքում «Սասնա ծռեր» էպոսի մի հատված է ներկայացված։ Կարդում ենք, թե Մսրա Մելիքը զորք է հավաքում և շարժվում Դավթի դեմ։
Դասագրքում գրված է. «Ու զորքն առած՝ գալիս է դեպի Հայաստան»։ Իսկ էպոսի բնագրում նույն հատվածն այսպես է. «Ու դուրս էլավ Սասնա վերա»։
Այսինքն՝ բնագրի «Սասունը» դասագրքում փոխարինվել է «Հայաստանով»։ Արդյունքում՝ երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը և որտեղ է այն գտնվում։
Փաստացի Սասունը մեր պատմական հայրենիքի մի մասն է։ Ըստ էության՝ Դասագրքից այդ տեղանունը հանելով՝ երեխային զրկում են հենց այն հարցը տալու հնարավորությունից, որը պետք է ծնվեր այդ տողը կարդալիս՝ «ի՞նչ է Սասունը», «որտե՞ղ է այն» և «ինչո՞ւ է Դավիթը Սասունցի»։ Այսպես պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից։
Սա հատկապես ուշագրավ է այն քաղաքական իրողությունների համատեքստում, երբ իշխանությունը հետևողականորեն փորձում է ազգային ինքնության հիմքում դնել միայն ներկայիս պետական սահմաններով սահմանափակված «Իրական (Պարտադրված) Հայաստանի» պատկերացումը։ Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք։
Այսինքն, եթե երեխան չգիտի՝ ինչ է Սասունը, վաղը նրան այլևս պետք չի լինի բացատրել, թե ինչու այն չկա Հայաստանի ներկայիս սահմաններում։ Նա պարզապես չի իմանա, որ այդպիսի Սասուն եղել է։
Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը: Եվ այդ անհիշողության վերջնական արդյունքը սեփական անցյալից կտրված, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող մանկուրտացված սերունդն է»։

«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
3702:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
83Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
98Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
121Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
122Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
170Երեկ, 18:01
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
99Երեկ, 17:54