Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պաշտոնական թեկնածու

Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների պաշտոնական թեկնածու
958
Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 22:55

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Թեկնածությունը հաստատվել է Հանրապետական կուսակցության ներքին քվեարկության արդյունքներով:

Երկրի գործող ղեկավարը հավաքել է պատվիրակների՝ առաջադրման համար անհրաժեշտ 1276 ձայները: Այդ ընթացակարգն, այնուամենայնիվ, ձևական բնույթ է կրում, քանի որ Թրամփը նախկինում արդեն իսկ հաղթել էր հանրապետականների միջև անցկացված բոլոր մրցույթները և ստացել էր կուսակցական բոլոր 2400 ձայները, բացի մեկից:

Նշենք, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ 46-րդ նախագահը կընտրվի նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունների արդյունքում: