Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նուբարաշեն ՔԿՀ-ում գործադրվում է ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»․ խոսնակ

«Նուբարաշեն ՔԿՀ-ում գործադրվում է ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»․ խոսնակ
423
Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2020 թ., 23:25

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների.
Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:
Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»: