Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը քննադատել են ՖԻԴԵ-ին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներ Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանն ու Գաբրիել Սարգսյանը սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել՝ քննադատելով Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ):
Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի ընտրանին բոյկոտել է առցանց Օլիմպիադան և քառորդ եզրափակչի Հնդկաստանի դեմ երկրորդ փուլին չի մասնակցել: Այս մասին հաղորդագրություն էր տարածել շախմատի ֆեդերացիան. «Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացավ տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չգրանցվեց և նրան գրանցվեց պարտություն: Նշենք, որ դիրքը, որի ընթացքում սպառվեց նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի: Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկեց որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժեց բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվեց: Նշենք, որ ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում: Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն: Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը: Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել»,- նշված էր հաղորդագրությունում:
1/2 As a leader of a 3 times Olympic champion I feel very dissatisfied with FIDE's desision to reject our just https://t.co/VuPR4Q04YQ our match against India Haik Martirosyan lost on time due to disconnection from https://t.co/Q2outGb8jx We proved that our connection was stable
— Levon Aronian (@LevAronian) August 28, 2020
Интересно, им самим не стыдно за свои решения? Или пандемия так повлияла на разум и люди возомнили о себя "всемогущими" сидя за компьютерами Устроили из шахмат дешёвый или недешевый шапито, но к сожелению цирк уезжает,а вот клоуны почему то остаются...
— Elina Danielian (@Elinachess) August 30, 2020

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
115Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
155Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
22001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
21701.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
32331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
195727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
64527.10.2026, 19:30