ԱՀԿ-ն թույլ է տվել երկրներին՝ դուրս գալ կարանտինից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կողմ է, որ երկրները բացեն սահմանները կարանտինից հետո, սակայն կոչ է անում չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին՝ աղետը կանխելու համար: ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեյսուսը լիակատար աջակցություն է հայտնել տնտեսական ու հանրային շփումների վերսկսմանը. «Մենք ուզում ենք տեսնել՝ ինչպես են երեխաները դպրոց վերադառնում, մարդիկ՝ աշխատանքի: Բայց նաև ուզում ենք տեսնել՝ ինչպես է ամեն ինչ իր հունի մեջ ընկնում անվտանգ կերպով: Ինչքան շատ են երկրները վերահսկում վարակը, այնքան շուտ կարող են չեղարկել կարանտինային միջոցները: Վերաբացումն առանց վերահսկողության՝ աղետի բանաձևն է»:
Ըստ ԱՀԿ նախագահի՝ կարանտինը չեղարկող պետությունները պետք է իրականացնեն 4 կարևոր քայլ.
1. Սահմանափակել վիրուսի փոխանցումը մեծաքանակ խմբերի միջև,
2. Պաշտպանել առավել խոցելի խմբերին,
3. Դիմակ կրել, լվանալ ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն,
4. Բացահայտել, մեկուսացնել, թեստավորել ու բուժել վարակակիրներին՝ հետևելով նրանց հետ շփվածներին

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
19601:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
355Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
197Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
234Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
68430.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
66830.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
78428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
80128.10.2026, 09:00