«Էստեղ եղբորս ընտանիքի, հարսի հետ յոլա եմ գնում. ո՛չ տուն կա, ո՛չ տեղ». ակցիայի մասնակից
![]() 283 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 11:55 «Վեց ամիս է Հայաստանում եմ, քույրս մահացավ, եկա հուղարկավորությանն ու մնացի էստեղ. որևէ տեղ աշխատելու հնարավորություն չկա, ուր գնում եմ, ասում են՝ պետք է գրանցվեք աշխատելու համար, բայց ես չեմ կարող գրանցվել, ես Ռուսաստանում եմ աշխատել, իմ տունն էլ էնտեղա, ուղղակի էստեղի քաղաքացի եմ»,- ԱԺ-ի դիմաց իրենց խնդիրներն են երկայացնում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: «Ես էստեղ եմ, ամուսինս՝ էնտեղ, նա էլ ա մեծահասակ, չի կարողանում մենակ ապրել, ինչքանո՞վ է ճիշտ միմյանցից հեռու գտնվելը: Էստեղ եղբորս ընտանիքի, հարսի հետ յոլա եմ գնում. ո՛չ տուն կա, ո՛չ տեղ կա: Մենակ մեծերի խնդիրը չի, մեր մեջ երեխեք կան, որ չգիտեն ինչ անեն, վարձով են ապրում... մի աղջիկ կա՝ 3 երեխեն վերցրել, վարձով է ապրում, ինչքանո՞վ է դա ճիշտ»,- գանգատվում էր քաղաքացին: Նրանց խոսքով՝ միևնույն է, թե կառավարությունն ինչպես կուղարկի իրենց. «Ինչով որ հարմար կգտնեն՝ թող ուղարկեն, մեզ համար միևնույն է»,- ասում են նրանք: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
