«50 դրամանոց գրիչ վաճառողի՞ն ենք հարկում». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանին քննարկում է փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին հարցը:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր բացասական կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Ինչպե՞ս ենք մենք պատկերացնում սոցիալապես անապահով պայմաններում ապրող և փողոցում առևտուր անող մարդկանց ՀԴՄ սարք պարտադրելը: Այսինքն՝ այս նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա՛, գրանցվի՛ր որպես իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք և քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակներո՞ւմ»:
Իր հերթին Թեհմինա Վարդանյանը նշեց՝ երբ նախագիծը ներկայացվում էր, տպավորություն էր ստեղծվել, թե խոսքը Սինգապուրի մասին է. «Մենք հիմա խոսում ենք փուչիկ վաճառողի, անձեռոցիկ վաճառողի մասին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողներ, բիզնեսմեններ չեն, այսինքն՝ օրվա երկու կոպեկ փողն են վաստակում, ուզում եմ հասկանալ՝ էլ ինչքա՞ն ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին»,- դիմելով քաղաքապետարանի հեղինակած նախագիծը ներկայացնող առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին՝ հարցրեց Թեհմինա Վարդանյանը:
Ի պատասխան Հ. Սաֆարյանն ասաց, որ «պարզապես հարցին կարգավորում են տվել»: «Ավելի հեշտ կլիներ արգելել փողոցային առևտուրը, բայց մենք այդ ճանապարհը չընտրեցինք: Մենք ընտրեցինք կարգավորման ճանապարհը: Մենք մարդուն հնարավորություն ենք տալիս աշխատել օրինական դաշտում»,- ասաց նա:
Սաֆարյանի պատասխանը չբավարարեց Վարդանյանին. «Էդ աստիճանի խնդիր չկա քաղաքում լուծելու, որ 50 դրամանոց գրիչ վաճառողին ենք հարկո՞ւմ: Ես ուղղակի ապշում եմ: Մարությանն էստեղ լիներ՝ փուչիկ կդնեի ձեռքը, որովհետև նա է քաղաքապետը և ի վերջո նա է դրա տակ ստորագրել, որ նախագիծն այստեղ է հասել»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

«Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի միջոցներով պահվող եթերին վերաբերվելու որպես սեփական գաղափարական կամ արժեքային տարածքի»․ Սամվել դպիր Գրիգորյան
217:00
«Հ1-ին պատժելու ամենաճիշտ ձևը՝ դրանց բյուջեն կրճատելը կլինի»․ Վլադիմիր Հովհաննիսյան
3616:30
«Ստուգում էին՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը»․ Տիգրան Քոչարյան
6215:18
«Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը»․ Արա Պողոսյան
5815:06
«Այստեղ են պահվում Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը»․ Սյուզի Բադոյան
7315:00
«Ներողություն խնդրելը չի ընդունվում»․ Հայկ Դեմոյան
6614:30
«Երկրի ղեկավարը, նրա թիմը ծպտուն չեն հանում»․ Արամ Գևորգյան
5514:24
«Թաթան ինչո՞ւ մի ներողություն էլ չի խնդրում սեպտեմբերի 21-ի համերգին իր ելույթի դիմաց 20 միլիոն դրամ ստանալու համար»․ Ոսկան Սարգսյան
6813:24