«Դպրոցականների՝ դիմակ կրելու պարտադրանքին դեմ գնացողներն անպատասխանատու մարդիկ են». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դպրոցականներին դիմակ կրելու պարտադրանքին, ես մի հարց ունեմ։ Եթե իշխանությունը լսի ձեզ և վերացնի դիմակի պարտադրանքը, ու եթե դրա արդյունքում կորոնավիրուսը կրկին տարածվի ու մարդիկ մահանան, դուք էդ մահերը պատասխանատվությունը կստանձնե՞ք։ Չէ, չեք ստանձնի։
Լավ ուրիշ հարց տամ։ Եթե իշխանությունը ձեզ լսի և կորոնավիրուսը տարածվի, դուք ձեր ողջ գույքով ու բանկային հաշիվներով կապահովագրե՞ք էդ հիվանդների բուժումը, արհեստական օդափոխման սարքերը և այլն... Չէ, դա էլ չեք անի։
Լավ, վերջին հարցս։ Եթե հանկարծ ձեր պահանջի արդյունքում կորոնավիրուսը տարածվի և հազարավոր նոր մարդիկ վարակվեն, դուք գոնե 1000 դրամ ձեր սեփական գրպանից կվճարե՞ք ձեր տված վնասի համար։ Չէ՛ դա էլ չեք անի։ Դուք պահանջում եք բաներ՝ առանց կրելու ձեր պահանջի հետևանքների պատասխանտվությունը։ Դուք 100 տոկոսով անպատասխանատու մարդիկ եք։ Դա հանրապետության քաղաքացուն վայել պահվածք չի»։

«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան
214:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
914:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
2714:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4213:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4413:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5613:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6112:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:36