«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2023 թվականի այս օրերին Արցախի տարբեր հիվանդանոցների մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ, կամավորներ պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի ու «Հայկազովի» վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած անձանց կյանքի համար։
Իրադրությունը հատկապես ծանր էր այն տեսանկյունից, որ Արցախում մեծ խուճապ էր, տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին, մարդկանց մի մասն իրերն էր հավաքում, տրանսպորտի և բենզինի հարց լուծում, իսկ հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին։
Բուժաշխատողների մի մասը, տարբեր իրավիճակների բերումով, արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, և Արցախում գտնվող հարյուրավոր վիրավորների՝ բեկորայինից մինչև այրվածքային, առաջին օգնությամբ, բուժումով և հետագայում՝ ճանապարհելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին։
Մեծագույն հարգանք այս մարդկանց ու բոլոր այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի համար չափազանց ծանր իրավիճակում պահեցին իրենց մարդկային ու մասնագիտական դեմքը և մինչև վերջին պայքարեցին»։

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24