«Ստվերային պայմանավորվածություն՝ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստվերային պայմանավորվածություն Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև՝ խորհրդարանի ոչնչացման գնով
Երեկ, անշուշտ, շատերդ հետևել եք ՍԴ անդամության թեկնածուների ելույթներին, խորհրդարանական քննարկումներին։ Համենայն դեպս, բոլոր բանական մարդիկ կարող էին եզրակացնել, որ առնվազն նախագահի թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, չի ընտրվելու։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նույնիսկ բաց տեքստով հարձակվում էին Արմեն Սարգսյանի ներկայացուցչի վրա՝ այն բանի համար, որ նախագահն, ըստ էության, արհամարհում է այս գումարման ԱԺ-ն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ներկայացնելով թեկնածուի, որն առաջին քվեարկության ժամանակ ստացել է ընդամենը երեք տասնյակ քվե։
Բայց այսօր պարզվեց՝ Վաղարշյանը բոլորից շատ քվե է ստացել, ինչն առնվազն ենթադրում է, որ այս խորհրդարանական մեծամասնության կշիռը զրոյական է ու բոլոր որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, որն, ըստ ամենայնի, «Իմ քայլ»-ին՝ «գիշերային խորհրդակցության» միջոցով, պարտադրել է իր որոշումը։
Ըստ ամենայնի, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու են խոցելի դատավորները, որոնք ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից կտեղափոխեն նրա գրպանը, մյուս կողմից՝ տեսանելի է որոշակի ստվերային պայմանավորվածություն Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև, որի մասին հանգամանլից կխոսենք ավելի ուշ»։

«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
1402:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
6500:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
12200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
84Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
97Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
104Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
110Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
140Երեկ, 17:12