«Չեմ զարմանա, որ հարկեն մուրացկաններին և փողոցային երաժիշտներին». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ողջ պերճանքը:
Մի քանի օր է՝ մտածում եմ՝ է՞լ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի ավելի բարդացնեն այն կենսապայմանները, որոնք արդեն իսկ մեր իրողության մեջ բարդ են: Քանի որ ավագանու իշխող խմբակցությունը հաստատեց մի նախագիծ, որով հարկվելու են շրջածախ առևտրով զբաղվող անձինք, օրինակ փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողները, առաջարկում եմ նոր, ևս երկու նմանօրինակ նախագծեր բերել: Մեկով հարկենք մուրացկաններին, քանի որ վերջիններս իշխանության չափորոշիչներով կարող են համարվել լուրջ տնտեսվարողներ, մյուսով հարկենք փողոցային երաժիշտներին ու վերջիններիս լսարանը: Օրենքով նաև պարտադիր սահմանվի գումար տվողներին ՀԴՄ կտրոն տրամադրելն ու լիցենզիայի առկայությունը:
Իրապես չեմ զարմանա, որ ոչ հեռու ապագայում ավագանին կքննարկի նմանօրինակ նախագծեր, իսկ իշխանական ավագանու անդամները ամբիոնից կհայտարարեն, որ այլևս օրենքի երկիր պետք է լինի և, այո´, փող մուրացող տատիկը պետք է հարկվի, որովհետև տնտեսվարող է և, մաշելով Երևանի փողոցները, լուրջ գործունեություն է ծավալում:
Այս ամենն, իհարկե, շատ ցավալի է»:

«Ստուգում էին՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը»․ Տիգրան Քոչարյան
5415:18
«Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը»․ Արա Պողոսյան
4915:06
«Այստեղ են պահվում Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը»․ Սյուզի Բադոյան
6215:00
«Ներողություն խնդրելը չի ընդունվում»․ Հայկ Դեմոյան
5714:30
«Երկրի ղեկավարը, նրա թիմը ծպտուն չեն հանում»․ Արամ Գևորգյան
5014:24
«Թաթան ինչո՞ւ մի ներողություն էլ չի խնդրում սեպտեմբերի 21-ի համերգին իր ելույթի դիմաց 20 միլիոն դրամ ստանալու համար»․ Ոսկան Սարգսյան
6413:24
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում հայր է դարձել
11813:18
«Իսկ հեղինակները չեն պատժվելո՞ւ»․ Գագիկ Համբարյան
6612:48