Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

450
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 11:35
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:
Առողջացել է 10 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ն ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
65717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
79414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
82613.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
91112.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
100910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
120007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
119507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
115007.09.2026, 09:24