Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդանոցներում տարեկան մահանում է 2,6 միլիոն մարդ

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդանոցներում տարեկան մահանում է 2,6 միլիոն մարդ
226
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 18:50

Այսօր պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է:

Այս տարի ԱՀԿ-ն առանձնացնում է բուժաշխատողների անվտանգությունը՝ որպես պացիենտների անվտանգության գրավական:

Ամեն տարի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիվանդանոցներում տրամադրվող ոչ անվտանգ բուժօգնությունը հանգեցնում է 134 միլիոն կողմնակի երևույթների՝ պատճառ դառնալով տարեկան 2,6 միլիոն մահվան դեպքի:
10 հիվանդից 4-ը տուժում է առաջնային և արտահիվանդանոցային օղակում ցուցաբերվող բուժօգնությունից. այս օղակում պատճառվող վնասի մինչև 80%-ից կարելի է խուսափել:

COVID-19 համավարակն ի հայտ է բերել այն հսկայական մարտահրավերներն ու ռիսկերը, որոնց ամբողջ աշխարհում բախվում են բուժաշխատողները՝ ներառյալ բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակները, բռնությունները, հոգեբանական ու հուզական խանգարումները, հիվանդությունները և նույնիսկ մահը:

Ավելին, լարված միջավայրում աշխատելու պատճառով բուժաշխատողներն ավելի հակված են սխալներ գործելու, որոնք կարող են վնաս հասցնել հիվանդին: «Այսպիսով, 2020 թ. Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա թեման է՝ բուժաշխատողների անվտանգությունը՝ առաջնահերթություն պացիենտների անվտանգության համար:

Հարգելի բուժաշխատողներ,

Ձեր անվտանգությունը սկսվում է ձեզնից. հոգացե՛ք ձեր ֆիզիկական ու հոգեբանական առողջության մասին:

Հնարավոր ռիսկերի, բռնության, ոտնձգությունների կամ սպառնալիքների մասին միշտ հաղորդե՛ք պատկան մարմիններին»,- ասվում է ԱՀԿ հաղորդագրության մեջ: