«Պետական բուժհաստատությունում ջերմաչափ և ջերմաչափող կար, բայց չջերմաչափեցին». Կ. Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանգամանքների բերումով երկու օրում երեք բուժհաստատություն եմ այցելել՝ մեկը մասնավոր, երկուսը՝ պետական։
Պետականներից մեկում չջերմաչափեցին։ Երկու անգամ մտել եմ, երկու անգամ էլ անցա առանց չափելու։ Ջերմաչափ կար, ջերմաչափող էլ, բայց երևի որոշեց, որ ես վտանգավոր չեմ։
Պետական երկու բուժհաստատություններում էլ նույնիսկ բուժանձնակազմի մոտ դիմակների հանդեպ բավականին արհամարհական վերաբերմունք էր։ Անձնակազմից ոմանց մոտ քթից իջեցրած էր դիմակները, ոմանք էլ կաբինետներում առանց դիմակ էին նստած մի քանի հոգով, բայց երբ մտնում էի, արագ հագնում էին։
Մասնավորում ջերմաչափում էին, դիմակներ էլ կային։ Բայց պարզվեց, որ գնալս անիմաստ էր, որովհետև սխալ բան էին ասել...
Եվ մի բան ընդհանուր էր երեք տեղում էլ. ամենուր անիմաստ թղթամրություն, անիմաստ հերթեր, անիմաստ ժամանակի կորուստ և աշխատանքի ահավոր անարդյունավետ կազմակերպում։
Երեկ շուկա էի մտել։ Առաջ մինչև ջերմությունը չչափեին, ներս չէին թողնում։ Այս անգամ ջերմաչափող չկար։ Առևտրականների մեծ մասը դիմակ ընդհանրապես չուներ։ Գնորդներն էլ՝ ով ոնց պատահի։
Չնայած, եթե նույնիսկ պետական բուժհաստատություններում նորմալ չեն հասկանում, թե կորոնավիրուսն ինչ է, ապա շուկայի առևտրականից դա գիտակցել պահանջելը լրիվ անիմաստ է»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
67016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
87013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
101311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106409.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
123306.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
128305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
302404.11.2026, 23:31