«Դեռահասի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն». «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
![]() 517 Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ., 15:45 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտնում է. «Երեկ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում էր «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն: 2003 թվականին ծնված աղջիկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ առաջատար ակնաբուժական կլինիկայում, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Արդեն այսօր կրկնակի անգամ աղջիկը հետազոտվել է ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս): Կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, արդյունքում որևէ ախտաբանական շեղում չի հայտնաբերվել: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում: Մեկ անգամ ևս շեշտենք, որ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ»: |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
223Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
31012.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
50611.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
56211.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
44711.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
48110.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
49410.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
109110.03.2026, 00:37
