«Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը վճարել է պետությունը». ԱՆ փոխնախարար
![]() 478 Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ., 01:00 ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եվս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ եվ տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին (պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ): |

«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
223Երեկ, 15:30
«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
31012.03.2026, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
50611.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
56211.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
44711.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
48110.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
49410.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
109110.03.2026, 00:37
