«Սա կարող է երկու բան նշանակել». Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի ինֆեկցիոնին մոռացության մատնելու համար նախագահականից շտապեցին արդարանալ, որ մեղք չունեն, վարչապետենք ինչ թուղթ տվել են, ում անունը տվել են, դա էլ ստորագրել են, իսկ վարչապետենք 24 ժամում ակնթարթորեն արագ կողմնորոշվեցին ու պարգևատրումների ցուցակ հրապարակեցին, որում կային նաև Նորքի բժիշկները, բայց ո՛չ տնօրենը։
Արձանագրեք։
Սա կարող է երկու բան նշանակել։ Կա՛մ Մհերի հետ անձնական հաշիվներ են մաքրում, ինչը նշանակում է վարչապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում, կա՛մ ցույց են տալիս որ Նորքի տնօրենը վատ է աշխատել, ինչն առաջին դեպքն է, երբ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է քովիդ պայքարում ձախողված կառավարման փաստը։
Թարմացված։
Սեպտեմբերի 24-ին՝ այսինքն՝ այսօր, պարզվում է որ սեպտեմբերի դեռևս 18-ից մարզային բուժկենտրոնների տնօրենների հետ հուշամեդալ է տրվել նաև Նորքի տնօրենին, բայց էնպես, որ մարդ չիմանա։ Բժիշկներին պարգևատրվելը փաստորեն նույնպես եղել է ամսի 18-ին, պարզապես էլի «հույժ գաղտնի» այնպես, որ պարգևատրվողներն էլ չեն իմացել։
Վերը նշված երկու մեղադրական կասկածներին ավելացնեմ ևս մեկը՝ խայտարակ քայլերն արդարացնելուն ուղղված փաստաթղթային մախինացիաներ»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
67016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
87013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
101311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106409.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
123306.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
128305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
302404.11.2026, 23:31