Ծեծել են Գավառի և Մարտունու ոստիկանապետերին
![]() 1128 Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 14:30 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին: Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները
221Երեկ, 18:42
«Սա կարևոր տարի է հայկական ժողովրդավարության համար». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
233Երեկ, 18:30
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ
214Երեկ, 14:54
Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել
235Երեկ, 14:18
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել վրաց պատրիարքի մահվան կապակցությամբ
31218.03.2026, 17:06
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
38017.03.2026, 16:48
«Հրատապության կարգով անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ»․ Իրանի դեսպանատուն
43717.03.2026, 14:42
Արարատ Միրզոյանը կմեկնի Օման
35917.03.2026, 11:12
