«Հայաստանի ղեկավարն արդեն անուղղակիորեն, բայց հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան
![]() 417 Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 16:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի և սպառնում է պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել՝ հաստատում է երկու օր առաջ իմ արած պնդումը, որը, իհարկե, մեր հասարակության այն սպեցիֆիկ մտոհորիզոն ունեցող զանգվածի կողմից դարձյալ թշնամաբար ընդունվեց: Հիմա իրենց մարդ-աստվածն է այդ փաստն ընդունում և դա իմ այն կանխատեսումն էր, որի չիրականանալու անկեղծ և ծածուկ հույսեր ես ունեի: Հ. Գ. Հետաքրքիր է, որ տերպետրոսյանական դավաճանական պլանի շուրջ իրենց հետ գաղտնի բանակցելու մասին Ադրբեջանի հայտարարությանն արձագանքեց միայն այդ հայտարարության երկրորդ գլխավոր դերակատարը՝ Արսեն Խառատյանը միայն: Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց ադրբեջանցիները պնդում էին, որ Փաշինյանը նրան բանակցելու է ուղարկել պաշտոնը թողնելուց հետո միայն: Այդպիսով Խառատյանը խելացի հնարք կատարելով՝ հերքում է՝ խոսելով միայն իր պաշտոնավարման շրջանի մասին ու դրանով, փաստորեն, առավել հաստատում ադրբեջանական կողմի հայտարարության ցավալի փաստականությունը: |

«Սա հիմք է՝ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին արգելելու համար»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5815:48
«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան
10415:12
«Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր»․ Սեյրան Օհանյան
12715:00
«Սա իրավական ու քաղաքական լկտիություն է»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
9614:48
«Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում միաժամանակ լինելու անհնարինությունը»․ Պեսկով
13714:39
«Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ՀՀ-ի հետ քննարկել առաջիկա ընտրությունները»․ Պեսկով
14214:34
«Այս իշխանություններն ընտրապայքարում կյանքի ու մահու կռիվ են տալու»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
14814:12
Իրանը հրապարակել է Black Hawk ուղղաթիռների և C-130 ինքնաթիռի ոչնչացման կադրերը (տեսանյութ)
16613:24
