ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը ակտիվ հրետակոծություն է սկսել: Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով: Այն ներկայացնում ենք ստորև. «Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:
Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:
Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը:
Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:
Մեզ հետ է արդարությունը:
Մեզ հետ է Աստված:
Հաղթանակը մե՛րն է լինելու:

Փամբակ գետում շարունակվում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները (տեսանյութ)
3012:54
«ԿԸՀ-ից ակնկալիք չունեմ, համոզված եմ, որ միջնորդությունը բավարարելու են»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4512:48
«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
4012:30
«IQ test-ով քվեարկելու իրավունքը սարքեք, պրծնենք ձեզնից»․ Անժելա Էլիբեգովա
3512:18
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
6211:54
«Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5511:24
«Փամբակ գետում խեղդված աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է»․ Ոսկան Սարգսյան
6411:12
«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5910:30