ՌԴ ԱԳՆ-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինյալ գրոհայինների տեղակայման մասին
![]() 1383 Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 21:50 Մոսկվան անհանգստացած է ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու լուրով, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը: Հաղորդագրությունում նշվում է, որ տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի են նետվում ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններ Սիրիայից, Լիբիայից, որոնց նպատակն է անմիջական մասնակցություն դրսևորել մարտական գործողություններին: «Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության առավել սրացման, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և նրանց անհապաղ դուրս բերել տարածաշրջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ |

«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
152Երեկ, 16:18
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
30413.02.2026, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
93611.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
52411.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
53211.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
109210.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
99010.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
43410.02.2026, 15:00
