«Թեժ գիծ կլինի, որով հարազատները կպարզեն իրենց զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը». Արսեն Թորոսյան

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակահատվածում բազմաթիվ ահազանգեր են լինում, երբ հարազատները երկար ժամանակ չեն կարողանում գտնել, կամ որևէ տեղեկություն սատանալ իրենց զինծառայողների մասին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ առնչությամբ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այսօր կամ վաղն այդ հարցին լուծում կտրվի: «Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Չնայած ի սկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ, եթե նրանք գիտակցության են: Շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ անճանաչելի վիրավորներ են լինում, քանի որ անգիտակից են լինում սկզբից և իրավիճակով պայմանավորված հայտնի չի լինում՝ նրանք ո՞ր զորամասից են, անուն-ազգանուն և այլն: Նրանց մասով ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք և ՊՆ-ի մեր գործընկերները զբաղվում ենք»,- հայտնեց նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ զինծառայողների շրջանում վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության են:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
122Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
25021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
31620.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
40820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
109819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
47618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
44118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
89615.08.2026, 11:24