Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Կորոնավիրուսով վարակման 406 և մահվան 6 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 406 և մահվան 6 նոր դեպք
1058
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 11:10

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Հոկտեմբերի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ը՝ առողջացած, 990-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: