«Կոչ եմ անում երկարաձգել հրադադարի ռեժիմը». պատրիարք Կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն՝ հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար:
«Շատ կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարությանը՝ կոչ անելով հրադադարն օգտագործել հարցերի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասված Է փաստաթղթում:
«Այսօր մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին պետք է անենք հնարավորը, որպեսզի արյունահեղությունը դադարի։ Խնայե՛ք միմյանց կյանքը, թող արյունոտ հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի»,- հավելել է պատրիարք Կիրիլը։

«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
6513:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7513:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
7812:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
9211:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10310:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
22709:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8408:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8407:48