«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ Հայաստանն ու Արցախը,իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Նայեցի Փաշինյանի ելույթը…
Ոչ մի խոսք Արցախի և ՀՀ 240 քառ. կմ տարածքի օկուպացիայի մասին։
Հայոց ցեղասպանության մասին ոչ մի խոսք։
Փոխարենը ռևերանսներ Թուրքիային ու Ադրբեջանին։
TRIPP-ի գովաբանում ու ԱԺ-ի կողմից վավերացման խոստում։
Ընդդիմության հասցեին պետության զավթման փորձ կատարելու ու ընտրակաշառք բաժանելու մեղադրանք։
Արցախի էթնիկ զտումից չի խոսում, ՀՀ տարածքների օկուպացիայից չի խոսում, Ադրբեջանի հակահայ ատելության քարոզից չի խոսում, բայց հասել է ՄԱԿ ամբիոն և «պետության զավթման» մեղադրանք է հնչեցնում։
Մի հատ էլ ասում է՝ «մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը»։
Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Սա քիչ է, մի հատ էլ ՄԱԿ ամբիոնից կեղծիք է տարածում, իբր ընտրության մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց օրակարգին է ձայն տվել։
Հիշեցնեմ, որ ՔՊ-ն ստացել է 50 տոկոսից քիչ ձայն։
Սա է Փաշինյանի ՄԱԿ ելույթից առաջին տպավորությունը»։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
4920:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
10719:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8917:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9817:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
9117:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
18917:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
8617:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8016:48