«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի ժողովրդի բռնագաղթի և էթնիկ զտման օրերին տեղի ունեցած ամենասարսափելի ողբերգություններից մեկը Հայկազովի բենզինի պահեստի պայթյունն էր։
Ավելի քան 200 մարդիկ զոհ գնացին այդ չարաբաստիկ պայթյունին։ Հարյուրավորները ծանրագույն այրվածքներով ու վնասվածքներով երկար ժամանակ պայքարեցին իրենց կյանքի համար, իսկ նրանցից շատերը մինչ օրս կրում են այդ ողբերգության ֆիզիկական և հոգեբանական ծանր հետևանքները։ Եվ էլի 2 տասնյակից ավելի մարդու մասին ոչինչ հայտնի չէ։ Նրանց հարազատներն անգամ հնարավորություն չունեցան մոխրից գտնելու հարազատի որևէ մասունք՝ հուղարկավորելու համար․․․
Առանձին քննարկման հարց է, թե ինչ հանգամանքներում տեղի ունեցավ պայթյունը, ինչու վառելիքի բաշխումը չկազմակերպվեց պատշաճ կերպով, և ովքեր էին տեղի ունեցածի համար պատասխանատու։
Բայց կա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր։
Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ և պետական աջակցության համապատասխան մեխանիզմներ։
Միայն Աստված գիտի, թե ինչի միջով են անցել և այսօր էլ ինչի միջով են անցնում այդ ընտանիքները։ Հարազատի կորուստը, անհետ կորածի ճակատագրի անորոշությունը, ծանր վնասվածքների և երկարատև բուժման հետևանքները ոչ միայն ֆիզիկական ու հոգեբանական, այլև լուրջ սոցիալական և նյութական խնդիրներ են առաջացնում։
Անհրաժեշտ է հստակ գնահատել այս ընտանիքների կարիքները, սահմանել նրանց կարգավիճակը և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ բուժումից և վերականգնումից մինչև սոցիալական ու նյութական օժանդակություն։
Առանձնահատուկ երախտագիտության են արժանի փրկարարներն ու բուժաշխատողները, որոնք այդ ծանր օրերին, սեփական կյանքը վտանգելով, իրենց մասնագիտական պարտքը կատարեցին բացառիկ նվիրումով։
Բայց անհրաժեշտ է շարունակական ուշադրության և կարգավիճակի տրամադրում։ Հայկազովի պայթյունը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում»։

«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
2211:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
6210:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
14809:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6408:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6907:48
«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)
10602:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
214Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
207Երեկ, 23:00