Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները, գրում է Ermenihaber-ը:
Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:
Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակմամբ, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքներ»:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն այդ թեմայով նույնպես գրառում է արել Twitter-ում. «Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում շաբաթներ առաջ նույնպես հայտարարվել էր թուրքական ապրանքների բոյկոտ:

Ծնվել են Համբիկ Սասունյանի երեխաները՝ Արցախն ու Շուշին (տեսանյութ)
2014:35
«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան (տեսանյութ)
3914:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4414:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4514:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4713:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4813:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5913:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6712:48