«Կիրակի օրվանից մենք կարող ենք զենք վաճառել՝ ում ցանկանանք, և գնենք՝ ումից ցանկանանք». Ռոհանի

1265
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 19:30
Իրանի դեմ ՄԱԿ կողմից սահմանված՝ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
«Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի 10-ամյա խիստ արգելքը հանվել է»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Ռոհանին:
«Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք Ամերիկայի դեմ: Չորս տարի ԱՄՆ-ն ամեն ինչ արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 18-ին, բայց այդ օրը կգա: Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել՝ ում ցանկանանք, և զենք գնել՝ ումից կցանկանանք»:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին:

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
14710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
7907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
12404:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
147Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
145Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
138Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
211Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
215Երեկ, 22:13