Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել
139
Այսօր, 10:18

Ֆրանսիայում գնաճի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 448 մարդու, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Որոշ մասնակիցներ իրավապահների գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում փողոց է դուրս եկել 575 հազար մարդ։ Սակայն Ֆրանսիայի խոշորագույն արհմիութենական միավորումը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT), այլ տվյալներ է ներկայացրել՝ հայտնելով, որ բողոքի ցույցերին մասնակցել է 1,6 միլիոն մարդ, որից 350 հազարը՝ Փարիզում։