Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են հայ խաղաղ ցուցարարների վրա

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցիներ մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում՝ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:
«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասել է Հայր Տիրանը:

Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
116Երեկ, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
112Երեկ, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
210Երեկ, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
168Երեկ, 15:43
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
279Երեկ, 11:00
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
295Երեկ, 09:36
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող նավի
31030.09.2026, 19:37
Թել Ավիվ թռչող երկրորդ ինքնաթիռն է վերադարձել Դուբայ
33130.09.2026, 15:06