«Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել»․ Հովիկ Կեուչկերյան
![]() 5608 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 15:35 «Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտայի դերակատար, իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին և Արցախին: «Ես հայ եմ և իսպանացի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի և Ալիևի՝ կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու: Դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ կարծես թե այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ու լիբիացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը: Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Կա 3 մլն հայ, ովքեր ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք։ Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ, թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում»,-ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
