«Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է». Մնացականյանը՝ #CNN-ին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում ասել է, որ Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է. «Մինչ մենք Վաշինգթոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Լրագրողը հարցրել է, թե «ինչո՞ւ է Մնացականյանը Լեռնային Ղարաբաղն անվանում հայկական, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր հայկական ուժերի ներկայությունն այնտեղ անվանել են օկուպացիա»: Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «1992-1993 թթ. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ղարաբաղի հարակից շրջանների հայերը ենթարկվել էին էթնիկ զտումների: Հայկական զինված ուժերը կարողացան հարակից տարածքները զբաղեցնել՝ ապահովելով հայերի ֆիզիկական անվտանգությունը: Այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ եթե չլիներ այդ անվտանգության գոտին, հայերը կրկին կենթարկվեին էթնիկ զտումների: Այսօր գերագույն նպատակն է, որ բանակցությունների միջոցով վերջնական փաստաթղթում արտացոլվի և ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը»:
Մնացականյանը նաև ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը կտրված և միակողմանի են ներկայացվում միջազգային հանրությանը: Ըստ նրա՝ Փաշինյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը եղել է և կա Հայաստանը:

«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
3115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
5214:30
«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը»․ CSI
9814:12
«Իշխանության ղեկին գտնվող անձն օրը 16 անգամ կարող է լայվ մտնել, բայց սեպտեմբերի 27-ին ժամանակ չգտավ գրառում անելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6613:48
«Արմեն Խաչատրյանի արձագանքից երևում է վախ՝ ոչ միայն Ադրբեջանից, այլև սեփական շեֆից»․ Վահագն Սարոյան
6513:24
«Իրանի պատասխանը ցանկացած արկածախնդրության և ճնշման կլինի կոշտ ու արագ»․ Ղալիբաֆ
11412:25
«Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը»․ Արա Ղազարյան
8612:00
«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
7411:30