Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե

«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե
27
Այսօր, 11:00

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ղ.-ն, 2000-2012 թվականներին զբաղեցնելով Գյումրու քաղաքապետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, որի հետևանքով համայնքին պատճառվել է 108 մլն-ի վնաս:
Մասնավորապես՝ Վ. Ղ.-ն Գյումրու Աբովյան 143 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շինությունը կադաստրային արժեքից ավելի քան հինգ անգամ պակաս գնով՝ 25 մլն ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերությանը: Այնուհետև՝ Գյումրու քաղաքապետը ձեռնամուխ է եղել նաև նույն շենքի զբաղեցրած հողամասն օտարելուն»: