«Անհետ կորած անձանց թեմայի շուրջ կա լրջագույն անվստահություն»․ Նիկոլ Փաշինյան

«Անհետ կորած անձանց հարցի մեջ ամենակարևոր պրոբլեմներից ու բարդություններից մեկն այն է, որ թեմայի շուրջ կա մեծ և լրջագույն անվստահություն։ Կա անվստահություն անհետ կորած անձանց հարազատների կողմից կառավարության նկատմամբ, որովհետև մարդիկ կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան գիտի և չի ասում, ինչ-որ տեղեկություն գիտի և չի կիսում։ Տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, այդքան լայն միջազգային շփումների արդյունքում ամենաբարձր և բարձրագույն մակարդակով հարցերը բարձրացնելու արդյունքում ես չունեմ այնպիսի տեղեկատվություն, որ գաղտնի եմ պահում»,- ելույթ ունենալով «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Անվստահություն կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույն իրավիճակը նաև այստեղ է, որովհետև Ադրբեջանը կարծում է, որ մենք ունենք տեղեկություններ, որ չենք կիսում իրենց հետ, մենք էլ, բնականաբար, կարծում ենք, որ իրենք ունեն տեղեկություններ, որ չեն կիսում մեզ հետ»,- նշել է Փաշինյանը։

«Մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ Ադրբեջանում են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
010:42
«ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանը, եթե վերջինս «կեղտոտ ռումբ» կիրառի». Թրամփ
9410:25
«Ո՞ւմ են ուղղված Փաշինյան Նիկոլի «հեղափոխություն անելու» կոչերը»․ Կարեն Հեքիմյան
4710:18
Սի Ծինփինն ու Թրամփը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
10810:13
«Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ ադրբեջանցու անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվան ելքերը՝ վկա»․ Տիգրան Աբրահամյան
5610:06
«Գոռում են ինքնիշխանության մասին, սակայն Հայաստանը սարքում են ադրբեջանաթուրքական վիալյեթ»․ Ոսկան Սարգսյան
5509:54
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին․ «Ժողովուրդ»
6109:36
«Անհետ կորած անձանց ճակատագիրը» խորագրով համաժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5409:30