Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ձեզ համար դատապարտելի՞ է երկրի առաջին ամբիոնից հնչող խոսույթը»․ լրագրողը՝ Անահիտ Մանասյան

«Ձեզ համար դատապարտելի՞ է երկրի առաջին ամբիոնից հնչող խոսույթը»․ լրագրողը՝ Անահիտ Մանասյան
21
Այսօր, 13:18

«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը դիմեց «արջ քորողներ», «դամաշնիկ բռնողներ» և «քաղաքական բոմբժեր» արտահայտություններով։ Ձեզ համար դատապարտելի՞ է երկրի առաջին ամբիոնից հնչող այս խոսույթը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՄԻՊ Անահիտ Մինասյանին։
«Ես բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու ընդհանրապես Հայաստանում թե պետական իշխանության ներկայացուցիչների, թե քաղաքական, հանրային դերակատարների կողմից օգտագործվող խոսույթին, մշտապես նշել եմ, որ չնայած քաղաքական խոսույթի սահմանները մի քիչ ավելի յան են, բայց նկատի ունենալով մեր հասարակությունում առկա ընդհանուր վիճակը՝ հորդորում, պահանջում եմ, որպեսզի բոլորը մի քիչ ավելի զգույշ լինեն խոսույթի օգտագործման տեսանկյունից»,- պատասխանել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ նման խոսույթ ամեն օր և ամեն տեղ են հանդիպում։

«Ձեզ համար դատապարտելի՞ է երկրի առաջին ամբիոնից հնչող խոսույթը»․ լրագրողը՝ Անահիտ Մանասյան