Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան

«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
28
Այսօր, 13:24

«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մեր պատմամշակութային որևէ հուշարձան ներգրավելու ուղղությամբ: Մենք մեկնարկել ենք այս աշխատանքը և դա դարձրել ենք մեր ամենօրյա աշխատանք»,- ԱԺ նիստին 2027 թվականի պետական բյուջեի մասին նախագծի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը արձագանքել է. «Մենք տեսել ենք, մեր ընդդիմադիրները պատմամշակութային ժառանգության պահպանման մասին ինչ լալահառաչ տեքստեր են ասում՝ Ղարաբաղում թողեցինք պատմամշակութային արժեքներ: Հիմա պարզում ենք, որ 30 տարի շարունակ մեր քթի տակ եղած պատմամշակությաին արժեքների համար մի հատ դիմում չեն ուղարկել»: