Ադրբեջանը միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանին լրագրող Սեմյոն Պեգովի գործով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ wargonzo նախագծի հեղինակի գործի հետաքննության խնդրանքով իրավական օգնություն ցուցաբերելու մասին: Լրագրողը նման «ուշադրությունը» բացատրում է նախագծի մասնակիցների «մերկացնող աշխատանքով»:
Ավելի վաղ Բաքվում Պեգովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել և նրան ներառել էին սև ցուցակում։
«Մեր փոքրիկ թիմը փաստորեն լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Մենք այսքան ազդեցիկ դեռ մեզ չէինք զգացել։ Շնորհակալություն։ Մենք հրապարակել ենք այդ տեղեկությունները ի հեճուկս թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերի, որոնք, բնականաբար, փորձել են թաքցնել բոլոր մանրամասները։ Այնուհետև մեր տեղեկատվությունն ստացել է ամենաբարձր մակարդակի հաստատում: Եվ խոսքը ոչ միայն Նարիշկինի մասին է, այլև առաջատար արևմտյան տերությունների առաջնորդները նույնպես համակարծիք էին այդ ահաբեկչական սպառնալիքի գնահատականներում։
Այնպես չէ, որ մենք քիչ բան գիտենք այն մասին, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում օգտագործել իրենց ծայրահեղականներին Անդրկովկասում և հարևան տարածաշրջաններում: Եվ, իհարկե, այդ մասին էլ կգրենք։
Եվ մենք կբացենք մի մեծ գաղտնի ինֆորմացիա՝ Արցախում պարտիզանական պատերազմի պատմությունը։ Յուրաքանչյուր ոք, ով գոնե մի քիչ ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին, հասկանում է՝ պարտիզանական պատերազմն անխուսափելի է։ Սովորեցրեք լռել սեփական հետախույզներին»,-արձագանքել է Պեգովը։

«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
5417:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
4816:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
5516:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
5815:54
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
5515:42
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
5315:30
«Մեր նվազագույն բարոյական պարտքն է պայքարել մոռացության, քաղաքակրթական դեգրադացիայի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7015:18
«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան
6015:00