Ռուսաստանը հավելյալ սահմանապահ ուժեր կտեղակայի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսօր ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով ՌԴ նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման մասին ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքը՝ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտնել է ԱԴԾ ղեկավարը:
Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ կապակցությամբ տեղեկացված է, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է:

«Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու»․ Սամվել Կարապետյան
4312:00
«Ընդամենը մեկ ղեկավարի հետ է հանդիպում ու սխալ ասում այդ մարդու ղեկավարած երկիրը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5711:42
«Տիգրան Ավինյա՛ն, արժե, որ չորս րոպե տրամադրեք՝ նայեք»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6511:00
«Ինչ-որ մեկը կարծում է՝ սա դիվանագիտությո՞ւն է»․ Զարուհի Մուրադյան
6410:24
ՔՊ-ական նախկին պատգամավորները սպասողական վիճակում են․ «Հրապարակ»
8309:24
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին խուսափել ինքնասպանությունից
22908:43
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7908:18
«Այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում». Տիգրան Քոչարյան
12603:06