Իմքայլականների հանդիպումը «դրայվոտ» նախարարի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններն ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում:
Իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղղել, թե ինչպես է վերջինի պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաև էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երևում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ստեփանավանի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողին ասում է՝ հացի փռի աշխատող է». Տիգրան Դավուդյան
6103:06
«Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն». Գառնիկ Դանիելյան
6901:12
«Հունիսի 3-ին, 19:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կունենանք». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7700:30
Քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել աննախադեպ արդյունքներ. The Guardian
15000:03
«Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է». Նարեկ Կարապետյան
65Երեկ, 23:42
«Հայտնի ախուրյանցի Անոն է՝ 2012 թվականի ապրիլին». Գառնիկ Զաքարյան (տեսանյութ)
99Երեկ, 23:06
«Մեդալդ շնորհավո′ր, Անո′». Վահե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:00
Անթիլիասում նշվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության և Վեհափառ հայրապետի անվանակոչության տոները (լուսանկար)
48Երեկ, 22:36