Հայտարարվեց ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը

Քիչ առաջ հայտարարվեց ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը: «17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Վերջինը նշեց, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը կներկայացնի առաջիկա անելիքների ծրագիրը:
Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ «նա իր անցած ճանապարհով, հմտություններով և կենսագրությամբ այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա կազմակերպել արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, և երկրի առջև ծառացած այս պահի մարտահրավերները կարող է հաղթահարել իր գլխավորությամբ ժամանակավոր կառավարության հետ»։ «Արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվի»,- հավելեց նա:
Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև այլ ճանապարհ չկա»: Իսկ եթե չհեռանա, նրա խոսքով, իշխանությունից հեռացնելու ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ պետք է քննարկվի նրա պաշտոնանկության հարցը:
Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը:

«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12203:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
11901:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
12800:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
178Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
92Երեկ, 23:00
«Պետություն ունենալու համար ազգը պետք է ստորադասես պետությանը»․ Արգիշտի Կիվիրյան
92Երեկ, 22:48
Բեռլինում ոստիկանությունը սկսել է ձերբակալել ցուցարարներին
193Երեկ, 22:37