Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով

4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
57
Այսօր, 20:36

Ժամկետային զինծառայող Արամայիս Գևորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվել է դատարան։ Գործով կա 4 ամբաստանյալ։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։
Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գևորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում՝ կախված վիճակում։ Ըստ մեղադրանքի, ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը 3 շարքային զինծառայողների հետ Արամայիս Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել են ինքնասպանության։

Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։