«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հայաստանի բնակչությանը բացարձակ մեծամասնությունը տեղյակ չէ, թե Ադրբեջանում ինչ տրամադրություններ են, Հայաստանի հետ հարաբերությունների մասին ինչ են մտածում։ Նրանք ադրբեջանական մամուլ չեն կարդում, ադրբեջանական հեռուստաալիքներ չեն նայում, որ իմանան։ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը մեծ թափով իրականացվում է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները ներկայացվում են որպես պատմական ադրբեջանական հողեր։ Մինչ իշխանությունը, իշխանական քարոզչությունը, զանազան «փորձագետներ», «վերլուծաբաններ» կեղծ, չեղած խաղաղությունը ներկայացնում են որպես կայացած փաստ, իրողություն, Ադրբեջանում ծրագրված իրականացնում են Հայաստանի՝ որպես պետության չեզոքացումը, աստիճանաբար վերացումը։ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելը, բանակի թվաքանակի նվազումը, պետբյուջեից պաշտպանական ծախսերը նվազեցնելը, ազգային հերոսների ու ազգային գաղափարների դեմ պայքարը հեշտացնում են Ադրբեջանի գործ»։

«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
1209:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
2409:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12503:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
12101:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
13300:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
181Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
93Երեկ, 23:00