«Այստեղ կեղծ խաղաղությունը ներկայացնում են որպես իրողություն, իսկ Ադրբեջանում ծրագրում են ՀՀ-ի վերացումը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը տեղյակ չէ, թե Ադրբեջանում ինչ տրամադրություններ են, Հայաստանի հետ հարաբերությունների մասին ինչ են մտածում։ Նրանք ադրբեջանական մամուլ չեն կարդում, ադրբեջանական հեռուստաալիքներ չեն նայում, որ իմանան։ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը մեծ թափով իրականացվում է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները ներկայացվում են որպես պատմական ադրբեջանական հողեր։ Մինչ իշխանությունը, իշխանական քարոզչությունը, զանազան «փորձագետներ», «վերլուծաբաններ» կեղծ, չեղած խաղաղությունը ներկայացնում են որպես կայացած փաստ, իրողություն, Ադրբեջանում ծրագրված իրականացնում են Հայաստանի՝ որպես պետության չեզոքացումը, աստիճանաբար վերացումը։ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը կես տարով կրճատելը, բանակի թվաքանակի նվազումը, պետբյուջեից պաշտպանական ծախսերը նվազեցնելը, ազգային հերոսների ու ազգային գաղափարների դեմ պայքարը հեշտացնում են Ադրբեջանի գործը»։

«Այստեղ կեղծ խաղաղությունը ներկայացնում են որպես իրողություն, իսկ Ադրբեջանում ծրագրում են ՀՀ-ի վերացումը»․ Ոսկան Սարգսյան
4218:48
«Զինվորական գրքույկներն էլ հավանաբար որսորդական խանութներից կվաճառեն»․ Էդգար Ղազարյան
4618:30
Զելենսկին մեկնել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ բանակցություններ վարելու (տեսանյութ)
10817:49
«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան
6616:30
«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան
7916:18
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
18316:01
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիստերիկ նոպաների մեջ են ընկել»․ Արմեն Աշոտյան
9615:42
«Հպարտ քաղաքացիները և հերոս հարկատուները ձեզնից արդարադատություն են ակնկալում»․ Տիգրան Դավուդյան
8514:48