«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ դատախազ եղած ժամանակ, բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրել». Գ. Ջհանգիրյան

«Իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ Դուք չեք կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, մատնանշում են Մատաղիսի գործը: Նշում են, որ իբրև Ձեր կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ»,- ԱԺ-ում, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հնչած այս հարցին, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, և չեն առաջադրել նաև նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել։
Մատաղիսի գործով երբ այդ դատապարտյալներն ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ»,- ասաց Ջհանգիրյանը։

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
13712:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8010:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
9210:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13003:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18302:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15500:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
133Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
117Երեկ, 22:54