«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։
Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում։ PISA-ի արդյունքներով՝ աշակերտների ընդամենը 1%-ն է մաթեմատիկայից լավագույն արդյունք ցուցաբերել, իսկ բնագիտության և ընթերցանության ոլորտներում ցուցանիշներն առավել մտահոգիչ են։
Բայց արի ու տես, որ ինչպես ցանկացած ոլորտի ձախողման, այնպես էլ այս դեպքում մեղավոր են բոլորը, բացի իշխանություններից։ Վարչապետի աթոռը զբաղեցնողը կառավարության նիստում ձայնալարերի ողջ ուժով թիրախավորեց ուսուցիչներին ու տնօրեններին՝ վերջիններիս մեղադրելով տգիտության մեջ։ Ավելին, հրահանգ իջեցրեց․ «տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»։
ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով այս խայտառակ ցուցանիշներին՝ իրավիճակը պայմանավորում է հին չափորոշիչներով։ Կրթության ոլորտի փորձագետները հակադարձում են․ PISA-ի ցածր արդյունքները միայն չափորոշիչներով պայմանավորելը ճիշտ չէ։
Բացի այդ, մոտ 295 դպրոցից շուրջ 7000 աշակերտի մասնակցությամբ անցկացված թեստն իրականացվել է 15 տարեկանների շրջանում։ Այս աշակերտները, ի դեպ, դպրոց սկսել են հաճախել այս իշխանությունների օրոք։ հետևաբար, այս հարցն էլ «նախկինների» վրա բարդել չի հաջողվի։
Այլ իրականության մեջ ոլորտի պատասխանատուները ոչ թե կմեկնաբանեին իրավիճակը, այլ ամոթից հրաժարական կտային։
Այն, որ Հայաստանն այս ցուցանիշներով զիջում է հարևան երկրներին, պետք է ընդունել որպես լուրջ ահազանգ կրթության ոլորտի վիճակի վերաբերյալ։
Բայց այդ ձախողման մեջ դպրոցական անձնակազմին մեղադրելը, թիրախավորելը, տգետ անվանելը ոչ միայն անարդար է, այլև անթույլատրելի։
Կրթության ոլորտում առկա խնդիրների պատասխանատվությունը պետք է փնտրել ոչ թե տնօրենների ու ուսուցիչների, այլ ոլորտը տարիներ շարունակ ղեկավարող և քաղաքականություն մշակող իշխանության մակարդակում»։

«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
2922:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4222:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
5922:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
6521:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
6121:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
16920:24
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
8319:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7719:24