«Ամենակոռումպացված պաշտոնյան խոսում էր կոռուպցիայից». Նարեկ Սամսոնյան
![]() 382 Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 17:00 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաստարդն ու կոռուպցիան, կամ Շուշիի ինքնապաշտպանությունը Հայաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ ու ամենակոռումպացված պաշտոնյան՝ Բաստարդ Քյարամյանը, որի ունեցվածքի աղբյուրներն այդպես էլ որևէ մեկի համար չպարզաբանվեցին, երեկ խոսում էր կոռուպցիայից: Քյարամյանն իր ունեցվածքի մասին մի անգամ ասեց, որ իր հայտարարագրած մեծ ունեցվածքը քեռին է տվել, մյուս անգամ ասեց, որ դա իր կնոջ ունեցվածքն է, որն էլ ունեցել է իր հետ ամուսնանալուց առաջ: Հետո դաշտում համառ լուրեր էին պտտվում Քյարամյանի հոր մասին, ինչն էս տղեն այդպես էլ չպարզաբանեց ու ինչի հետևանքով արժանացավ Բաստարդ մականվանը: Պատերազմի ժամանակ Բաստարդ Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր ու պատերազմի ամենաթեժ պահին ազատվեց պաշտոնից, բայց հարցազրույցի ժամանակ ոչ թե սրանից էր խոսում, այլ խոսում էր, թե ինչպես է ինքը «համակարգել Շուշիի ինքնապաշտպանությունը»: Չէր խոսում նրանից, թե ինչպես հանձնեցին Շուշին, կամ ինքն ինչ կապ ուներ ընդհանրապես Շուշիի ինքնապաշտպանությունը համակարգելու հետ: Արգիշտի՛, դու ուղղակի պատասխանատվություն ես կրում պարտված պատերազմի ու Շուշին հանձնելու համար, դու նաև դեռ պատասխանելու ես կուտակածդ հարստության աղբյուրների մասին հարցերին, հետո ապօրինի հարստացման հոդվածով էլ ես դատվելու, պատասխանելու ես նաև կռվի թեժ պահին ԱԱԾ-ից հեռացվելու պատճառների մասին հարցերին: Նստիր ու հանգիստ սպասիր հերթիդ ու միշտ հիշի, որ եթե օրը 15 հարցազրույց էլ տաս դավաճանի հետույքը պահելու համար ու ամեն հարցազրույցից հետո 5 անգամ լողանաս, մեկ ա, դրանից բան չի փոխվելու. դու մնալու ես նույն Բաստարդն ու դավաճան վիժվածքի հետույքապանը»: |

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
8107:48
«Աբստրակտ ընտրապայքարի մեջ միակ անխոցելի ու լեգիտիմ դիրքորոշումը մասնակցությունն է». Վարազդատ Հարությունյան
17103:12
«Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը»». Թաթուլ Հակոբյան
20502:06
«Ո՞ր պարագայում Ռուսաստանը կօգտագործի Հայաստանում իր բազան». Արգիշտի Կիվիրյան
25700:42
Շվեյցարիան բնակչության սահմանափակման հարցը կդնի հանրաքվեի
21300:29
Հինգ երկիր արգելափակել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ծրագիրը
32100:26
«Ո՛չ գինի կա, ո՛չ հանգիստ». Չինական մեծ պատի վրա ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել
293Երեկ, 23:32
«Ամեն ուժ առաջարկում է մի բարեփոխում, ՔՊ-ն առաջարկում է հանձնել Տիգրանաշենը». Հովհաննես Իշխանյան
189Երեկ, 23:06
