Արցախի ԱԳՆ-ը ողջունել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Եվրոխորհրդարանի դիրքորոշումը

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։
Ողջունում ենք Եվրոխորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Միանում ենք Եվրոխորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:
Կիսում ենք Եվրոխորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»:

«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
112:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
1912:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
5412:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5312:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
10012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
9111:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
6311:42