Ինչո՞ւ Խնձորեսկը, Քարահունջը, Կապանը չեն ընդգրկվել սոցիալական ծրագրերի ցանկում. պարզաբանում է փոխնախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախարարության հրապարակած սահմանամերձ համայնքների ցուցակում, որոնց տրամադրվելու է օգնություն, բացակայում է Խնձորեսկը, Քարահունջը, Կապանը, և արդյոք ի՞նչ սկզբունքով են ընտրվել համայնքները ցանկում, պարզաբանեց. «Մենք քննարկում ենք ցանկը ճշգրտելու տարբերակաները: Կլինեն վերանայումներ: Խնձորեսկն ու Քարահունջը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն այս ցանկում: Ինչպես նաև դիտարկում ենք Ակներ և Վերինշեն համայնքները ներառել ցանկում: Օրերի ընթացում կճշգրտվի այդ հարցը»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերվում է Կապանին, պաշտոնյան ասաց. «Քանի որ Կապանը քաղաք է, ուստի, այս ցանկի տրամաբանությունից մի քիչ դուրս է գալիս: Կապանի մասով, կարծում եմ, այլ լուծումներ կտրվեն»:

«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
111:48
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
3111:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
3910:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4210:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4110:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4709:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8902:06