«Չի կարելի թշնամուն բերել-հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է». Իրինա Յոլյան

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Հույս ունեմ, որ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի՝ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից դուրս մնալն ընդամենը տեխնիկական վրիպում է։ Չի կարելի թշնամուն բերել-հասցնել բնակիչների քթի տակ ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Այդ բնակավայրերի բնակիչները պարտադրված կերպով իրենց դաշտերն ու այգիները կիսում են թշնամու հետ։ Նույն Խնձորեսկում գյուղացուն այսօր ադրբեջանցին արգելում է սեփական դաշտը վարել։
Խնձորեսկում անասունները պիտի արոտի տանեն, բայց որտե՞ղ։ Իրավիճակը նույն է նաև Քարահունջում, մարդիկ այդքան ահազանգում են, խոսում են, որ սահմանազատումներն անարդար մեխանիզմով են իրականացվում, տարածքներ ենք կորցնում, թշնամին մի քանի մետր հեռավորության վրա կանգնած է, այսքանից հետո էլ պարզվում է՝ սահմանամերձ չէ։ Անարդար որոշումը վերանայել է պետք, կրկնակի անգամ վերքին աղ լցնելն առայժմ ընդունենք չիմացության արդյունք»։

«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
2712:36
«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
4711:54
«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5011:36
Փամբակ գետում շարունակում են 13 տարեկան աղջկա որոնողական աշխատանքները
4411:24
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
4510:48
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը»․ Էլինար Վարդանյան
4810:42
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
5409:54